193 անշարժ գույք. Դատախազությունը ներկայացրել է, թե ինչ են ուզում բռնագանձել Գագիկ Խաչատրյանից

193 անշարժ գույք. Դատախազությունը ներկայացրել է, թե ինչ են ուզում բռնագանձել Գագիկ Խաչատրյանից

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝

193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում:

29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն:

14 շարժական գույք:

1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր:

147.210 ԱՄՆ դոլար ավանդ:

23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք:

17.761.537.781 դրամ:

Leave a comment