Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

29.07.2026 | 12:21

Վերջին օրերին մամուլում և քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից։

ՔՊ վարչության նիստից առաջ այս թեմայով լրագրողների հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյանը մեջբերեց Մարկ Տվենի հայտնի արտահայտությունը՝ «Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»։

Այս խոսքը Մարկ Տվենը հնչեցրել է 1897 թվականին, երբ ամերիկյան թերթերից մեկը սխալմամբ տեղեկություն էր տարածել նրա մահվան մասին։ Լրագրողների հարցին ի պատասխան նա կատակով ասել էր, որ իր մահվան մասին լուրերը «չափազանցված են»։

Այդ արտահայտությունն այսօր լայնորեն կիրառվում է, երբ որևէ մեկը ցանկանում է ցույց տալ, որ իր հեռանալու, գործունեության ավարտի կամ «քաղաքական մահվան» մասին տեղեկությունները չափազանցված կամ վաղաժամ են։

Արփի Հակոբյան

Leave a comment