Իրաքում աճել է ԱՄՆ–ի և Սաուդյան Արաբիայի հարվածների զոհերի թիվը

https://arm.sputniknews.ru/20260729/iraqum-atshel-e-amni-ev-saudjan-arabiaji-harvatsneri-zvoheri-tivy-105175300.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Удары ВВС США и Саудовской Аравии по Ираку

Sputnik Արմենիա

Удары ВВС США и Саудовской Аравии по Ираку

2026-07-29T12:33+0400

true

PT0M13S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105173436_170:0:1005:626_1920x0_80_0_0_284748dbb6174e5a70c947fbe07b1037.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրաքյան քրդստան , իրաք, զոհ, ամն, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, աշխարհազոր, տեսանյութեր, տեսանյութ, видео

իրաքյան քրդստան , իրաք, զոհ, ամն, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, աշխարհազոր, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ավիահարձակման էին ենթարկվել Իրաքում իրանամետ աշխարհազորայինների օբյեկտները։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իրաքում աճել է իրանամետ աշխարհազորայինների դիրքերին ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվածների թիվը: Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ վկայակոչելով շիա «Հաշդ ալ-Շաաբի» աշխարհազորի հայտարարությունը։

Վերջին տվյալներով՝ աշխարհազորի մարտիկների շրջանում զոհվածների թիվը հասել է 20-ի, ևս 32-ը վիրավորվել են:

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածել են Իրաքին. կան զոհեր և վիրավորներ

Գիշերը ամերիկյան և սաուդյան ռազմաօդային ուժերը գրոհել են Իրաքի մի շարք շրջաններ։ Իրանցի զինվորականներն իրենց հերթին պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment