https://arm.sputniknews.ru/20260729/uzum-enq-vor-eatmn-lini-ev-ashkhati-gevvorg-papvojany-pashinjanputin-herakhvosazrujci-masin-105175116.html
Ուզում ենք, որ ԵԱՏՄ–ն լինի և աշխատի․ Գևորգ Պապոյանը՝ Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցի մասին
Ուզում ենք, որ ԵԱՏՄ–ն լինի և աշխատի․ Գևորգ Պապոյանը՝ Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցի մասին
Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ եթե մի ապրանքը վաճառվում է ԱՄԷ–ի, ԵՄ–ի կամ Չինաստանի շուկայում, չի կարող ՌԴ–ում վաճառքի խնդիրներ ունենալ։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T12:28+0400
2026-07-29T12:28+0400
2026-07-29T12:28+0400
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103369072_0:133:2560:1573_1920x0_80_0_0_9ca5745461f1f9e2c26c59375457b5e9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է և չի կարող անտարբեր կեցվածք ունենալ, երբ կազմակերպության որևէ մեխանիզմ չի աշխատում։ Այսօր ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին։Լրագրողը հարց ուղղեց, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ պաշտոնյաներն անընդհատ խոսում են ԵՄ շուկայում հայկական արտադրանքի վաճառքի մասին, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմում է ՌԴ արտահանումները վերականգնելու հարցով, ի՞նչ է սա նշանակում, չի՞ բավարարում ԵՄ շուկան։Պապոյանը նշեց, որ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժը, ու եթե դա չի ապահովվում, նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունն ու ձևավորման սկզբունքները չեն աշխատում։«Մենք՝ որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ և երկիր, մտահոգված ենք ԵԱՏՄ ճակատագրով, որովհետև ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի, աշխատի, գործի, ոչ թե, օրինակ, ՀԱՊԿ-ի նման գործի կամ աշխատի․․․ Այն ապրանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպական միության շուկայում, Չինաստանում վաճառվում է, հնարավոր չէ, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։Նրա խոսքով՝ ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ամբողջ միության խնդիրն է։ Ըստ նրա՝ Հայաստանը կազմակերպությանը վերաբերվում է որպես իր կազմակերպություն և չի կարող որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ չեզոք կամ կրավորական կեցվածք ունենալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103369072_143:0:2418:1706_1920x0_80_0_0_33cca1ec9154d8317872fa06bdd9a737.jpg.webp
գևորգ պապոյան
գևորգ պապոյան
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ եթե մի ապրանքը վաճառվում է ԱՄԷ–ի, ԵՄ–ի կամ Չինաստանի շուկայում, չի կարող ՌԴ–ում վաճառքի խնդիրներ ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է և չի կարող անտարբեր կեցվածք ունենալ, երբ կազմակերպության որևէ մեխանիզմ չի աշխատում։ Այսօր ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին։
Լրագրողը հարց ուղղեց, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ պաշտոնյաներն անընդհատ խոսում են ԵՄ շուկայում հայկական արտադրանքի վաճառքի մասին, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմում է ՌԴ արտահանումները վերականգնելու հարցով, ի՞նչ է սա նշանակում, չի՞ բավարարում ԵՄ շուկան։
Պապոյանը նշեց, որ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժը, ու եթե դա չի ապահովվում, նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունն ու ձևավորման սկզբունքները չեն աշխատում։
«Մենք՝ որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ և երկիր, մտահոգված ենք ԵԱՏՄ ճակատագրով, որովհետև ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի, աշխատի, գործի, ոչ թե, օրինակ, ՀԱՊԿ-ի նման գործի կամ աշխատի․․․ Այն ապրանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպական միության շուկայում, Չինաստանում վաճառվում է, հնարավոր չէ, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ամբողջ միության խնդիրն է։ Ըստ նրա՝ Հայաստանը կազմակերպությանը վերաբերվում է որպես իր կազմակերպություն և չի կարող որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ չեզոք կամ կրավորական կեցվածք ունենալ։