Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր․ Փաշինյան

Փաշինյանը նշել է, որ դրանց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը


ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ի շարունակություն անվտանգության ոլորտում բազմամյա երկկողմ համագործակցության և արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող «Արծիվ գործընկեր» համատեղ զորավարժությունների՝ Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին այսօր Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Փաշինյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի շրջանակում իրականացված այս գործարքը հիմք կդառնա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար։


 


 


Leave a comment