Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում

Հասարակություն

29.07.2026 | 10:44

Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ գործը վերաբերում է ենթադրյալ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքին։

«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն»,- տեղեկացնում են կառույցից։

Նշենք, որ գյումրեցի Արա Նախշքարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։

Արաքս Մամուլյան

Leave a comment