Չվերթի ժամանակ օդանավի շարժիչն է բռնկվել․ ՌԴ

Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ-Կրասնոդար չվերթի ժամանակ օդանավի շարժիչն է բռնկվել։ Ինքնաթիռը վերադարձել է Տոլմաչեւո։

S7 չվերթը այսօր մեկնել է վեց անձնակազմի անդամներով և 160 ուղևորներով։ Անձնակազմն ինքնուրույն է մարել հրդեհը, տուժածներ չկան։

Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել օդային տրանսպորտի անվտանգության կանոնակարգերի խախտման վերաբերյալ։

Leave a comment