Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Սենատի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները


Բոլիվիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի Սենատի նախագահ Դիեգո Ավիլայի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։


 


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բոլիվիական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության շարունակականության, միջխորհրդարանական կապերի ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։


 


 


ՀՀ դեսպանը նաև ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձել է Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողություններին, «ԹՐԻՓՓ» նախագծին:


 


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: 

Դիտումների քանակ11

Leave a comment