Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։
2026թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատար հարկատուն է Արդշինբանկը։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 33.60 մլրդ դրամ՝ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճելով 5.64 մլրդ դրամով կամ 20.16%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 3-րդ հորիզոնականում է։
Ամերիաբանկը երկրորդն է՝ 22.15 մլրդ դրամ հարկով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 749.98 մլն դրամով կամ 3.50%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 6-րդ հորիզոնականում է։
ԱԿԲԱ Բանկը երրորդ տեղում է՝ 10.62 մլրդ դրամ հարկային մուտքերով։ 2025թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.16 մլրդ դրամով կամ 25.53%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 18-րդ հորիզոնականում է։
Ինեկոբանկը չորրորդ տեղում է՝ 8.03 մլրդ դրամ վճարված հարկով։ Ցուցանիշը 2025թ. համանման ցուցանիշի համեմատ աճել է 58.23 մլն դրամով կամ 0.73%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 21-րդ հորիզոնականը։
Հինգերորդ տեղում է Կոնվերս Բանկը՝ մուծած 5.55 մլրդ դրամ հարկ։ Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 752.93 մլն դրամով կամ 15.69%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 30-րդ հորիզոնականը։
Էվոկաբանկը վեցերորդ տեղում է՝ մուծած 5.49 մլրդ դրամ հարկով։ Ցուցանիշը 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 1.41 մլրդ դրամով կամ 34.72%-ով։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 31-րդ հորիզոնականում։
Յոթերորդ տեղում է ԱյԴի Բանկը, որը մուծել է 4.96 մլրդ դրամ։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 553.25 մլն դրամով կամ 12.56%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 34-րդ հորիզոնականը։
Ութերորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը մուծել է 4.65 մլրդ դրամ։ 2025թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.32 մլրդ դրամով կամ 39.76%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 37-րդ հորիզոնականում է։
Հայէկոնոմբանկը իններորդն է՝ մուծած 4.20 մլրդ դրամ հարկով։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աճ 776.67 մլն դրամով կամ 22.67%-ով։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 43-րդ հորիզոնականում։
Տասնյակը եզրափակում է Արարատբանկը։ 2026թ․ հունվար-հունիս ամիսներին բանկը մուծել է 3.74 մլրդ դրամ հարկ։ 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 42.88 մլն դրամով կամ 1.16%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 51-րդ հորիզոնականում։
11-րդ տեղը զբաղեցնող Արմսվիսբանկը 2026թ․ հունվար-հունիս ամիսներին մուծել է 3.09 մլրդ դրամ հարկ։ Աճը կազմել է 23.16 մլն դրամ կամ 0.75%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 61-րդ հորիզոնականում։
12-րդ տեղում է ԱՄԻՕ Բանկը՝ մուծած 2.56 մլրդ դրամ հարկով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 29.04 մլն դրամով կամ 1.12%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 72-րդ հորիզոնականը։
13-րդ հորիզոնականում գտնվող Ֆասթ Բանկը 2026թ․ հունվար-հունիս ամիսներին մուծել է 2.29 մլրդ դրամ հարկ։ Նվազումը կազմել է 310.94 մլն դրամ կամ 11.96%։ Բանկն ընդհանուր ցուցակի 82-րդ հորիզոնականում է։
Մելլաթ Բանկը 14-րդ հորիզոնականում է՝ վճարած 1.65 մլրդ դրամ հարկով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 195.92 մլն դրամով կամ 13.44%-ով։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 111-րդ հորիզոնականում։
15-րդ հորիզոնականում է Յունիբանկը, որը 2026թ․ հունվար-հունիս ամիսներին մուծել է 1.56 մլրդ դրամ հարկ։ 2025թ. նույն ժամանակահատվածում բանկը մուծել էր 4.29 մլրդ դրամ։ Գրանցվել է անկում՝ 2.73 մլրդ դրամով կամ 63.64%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 117-րդ հորիզոնականում։
Արցախբանկը 16-րդ հորիզոնականում է՝ վճարած 1.32 մլրդ դրամ հարկով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 153.38 մլն դրամով կամ 13.16%-ով։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 139-րդ հորիզոնականում։
Բիբլոս Բանկ Արմենիան, 17-րդ հորիզոնական, 2026թ․ հունվար-հունիս ամիսներին մուծել է 697.59 մլն դրամ հարկ։ Աճը կազմել է 56.09 մլն դրամ կամ 8.74%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 290-րդ հորիզոնականում։
2026թ. հունվար-հունիս ամիսներին առևտրային բանկերի կողմից վճարված հարկերը կազմել են 116.16 մլրդ դրամ։ 2025թ. համադրելի ցուցանիշների համեմատ արձանագրվել է աճ 7.79%-ով կամ 8.39 մլրդ դրամով։
Նշենք, որ 2025թ․ հունվար-հունիսի ցուցակում առանձին ներկայացված էր նաև Արդշինինվեստբանկը, որը մուծել էր 2.43 մլրդ դրամ հարկ։ 2026թ․ հունվար-հունիսի ցուցակում բանկն առանձին տողով ներկայացված չէ։
ՀՀ Կենտրոնական բանկը 2026թ․ հունվար-հունիս ամիսներին մուծել է 1.28 մլրդ դրամ հարկ։ 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 202.19 մլն դրամով կամ 18.78%-ով։ Կենտրոնական բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 141-րդ հորիզոնականում։
Բանկերի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,000 խոշոր հարկատուների մուծած հարկերի ծավալի 10.47%-ը։ 2025թ․ նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 10.93% էր։
Եթե բանկերի կողմից մուծված հարկերը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ ԿԲ փոխարժեքը 29/07/26 դրությամբ՝ 366.54 դրամ, ապա բանկերի կողմից վճարվել է շուրջ 316.9 մլն դոլար հարկ։
2026թ. հունվար-հունիսին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արդշինբանկը՝ +5.64 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ +39.76%։