https://arm.sputniknews.ru/20260729/amn-n-tehranin-meghadrel-e-merdzavvor-arevelqum-amerikjan-zvorqeri-vra-hardzakman-hamar-105165341.html
ԱՄՆ-ն Թեհրանին մեղադրել է Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի վրա հարձակման համար
ԱՄՆ-ն Թեհրանին մեղադրել է Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի վրա հարձակման համար
Sputnik Արմենիա
CENTCOM-ը պնդում է, որ բոլոր արձակված հրթիռները հաջողությամբ որսացել են։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T08:47+0400
2026-07-29T08:47+0400
2026-07-29T08:48+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2284/72/22847296_0:84:1600:984_1920x0_80_0_0_e8c1722435fa68bc415f1f163fd1087e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանը փորձել է հրթիռային հարձակում իրականացնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա։CENTCOM-ը պնդում է, որ բոլոր արձակված հրթիռները հաջողությամբ որսացել են։«ԱՄՆ զինված ուժերը շարունակում են զգոն լինել և բարձր պատրաստվածության մեջ են», – շարունակվում է հայտարարության մեջ։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածել են Իրաքին. կան զոհեր և վիրավորներ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2284/72/22847296_90:0:1511:1066_1920x0_80_0_0_a18d81253ebbaa85acb36317ef566732.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
CENTCOM-ը պնդում է, որ բոլոր արձակված հրթիռները հաջողությամբ որսացել են։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանը փորձել է հրթիռային հարձակում իրականացնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա։
«Երեկ՝ արևելյան ժամանակով ժամը 17:45-ին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը Իրանից մի քանի բալիստիկ հրթիռներ են արձակել՝ փորձելով անակնկալ հարձակում իրականացնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա», – ասվում է հրամանատարության X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարության մեջ։
CENTCOM-ը պնդում է, որ բոլոր արձակված հրթիռները հաջողությամբ որսացել են։
«ԱՄՆ զինված ուժերը շարունակում են զգոն լինել և բարձր պատրաստվածության մեջ են», – շարունակվում է հայտարարության մեջ։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։