ՌԴ Կամավորական կորպուսի «Արբատ» հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը (Աբրեկ ծածկանունով) զոհվել է Ուկրաինայի պատերազմական գոտում։ Այս մասին հայտարարել է Գորլիվկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Այսօր, մարտական առաջադրանք կատարելիս, հերոսի մահով զոհվեց Արբատի հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Աբրեկը։ Թող նրա հիշատակը հավերժ լինի», – գրել է Պրիխոդկոն իր տելեգրամյան ալիքում։