Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Կերչի վրա. տուժածների թվում երեխա կա

Բաժանորդագրվել

Բժիշկները պայքարում են 9 տարեկան տղայի կյանքը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինուժը անօդաչուներով հարձակվել է Կերչ քաղաքի վրա, տուժել է վեց մարդ։ Տեղեկությունը հայտնել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը:

«Թշնամին անօդաչու թռչող սարքով հարձակվել է մասնավոր տան վրա։ Տուժել է մի ամբողջ ընտանիք։ 4 մարդ, այդ թվում՝ երեխան, հոսպիտալացվել են Կերչի հիվանդանոցներ», – գրել է Կրյուչկովը «Մաքս» հարթակում։

Բժիշկները պայքարում են 9 տարեկան տղայի կյանքը փրկելու համար։

Ընտանիքի մյուս անդամների վիճակը միջին ծանրության է, բոլորը բեկորային վնասվածքներ են ստացել։

Կրյուչկովը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ևս երկու մարդ վնասվածքներ է ստացել Կերչի փողոցներից մեկում:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment