https://arm.sputniknews.ru/20260728/pajqarelu-enq-bvolvor-eghanaknervov-pastabany-garegin-bi-ev-6-episkvopvosi-gvortsi-masin-105157193.html
Պայքարելու ենք բոլոր եղանակներով. փաստաբանը՝ Գարեգին Բ–ի և 6 եպիսկոպոսի գործի մասին
Պայքարելու ենք բոլոր եղանակներով. փաստաբանը՝ Գարեգին Բ–ի և 6 եպիսկոպոսի գործի մասին
Sputnik Արմենիա
Փաստաբանը նշեց, որ քրեական հետապնդման ժամկետներն արդեն սպառված են, ու դրա հիման վրա եպիսկոպոսների նկատմամբ հետապնդումը պետք է դադարեցվի։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T20:54+0400
2026-07-28T20:54+0400
2026-07-28T20:54+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
եպիսկոպոս
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/1696/84/16968444_0:84:1600:984_1920x0_80_0_0_d87f89716bf1ece5c89967f30960441d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամի պաշտպանական թիմը պատրաստվում է օրենքի շրջանակում բոլոր հնարավոր եղանակներով պայքարել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։Ավելի վաղ datalex.am հարթակից տեղեկացանք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամի դեմ գործով մեղադրական եզրակացությունը դատախազը հաստատել է։ Այն արդեն ուղարկվել է դատարան։ Վարույթը հարուցվել էր դեռևս փետրվարին և կապված էր Արման Սարոյանի (նախկինում Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հետ: Նա ընդգծեց, որ արդարացման դեպքում Քրեական դատավարության օրենսգրքում կա ռեաբիլիտացիայի ինստիտուտ, ու իրենք արդեն արդարացման հիմքեր ստեղծելուն ուղղված քայլեր արել են։ Շեշտեց` բոլոր առանցքային որոշումները բողոքարկված են ու դրանց մեծ մասով դրական արդյունքներ են արձանագրվել։ Ֆանյանի խոսքով` այդ դրական արդյունքները դատաքննության ընթացքում ուղղվելու են հոգևորականների արդարացմանը, իսկ ռեաբիլիտացիայի ինստիտուտն էլ իրավունքների վերականգնման հնարավորություն է տալու։Փաստաբանը հիշեցրեց, որ քրեական հետապնդման ժամկետներն արդեն սպառված են, ու եպիսկոպոսների արդարացման հիմքերից մեկը հենց դա է. նրանց նկատմամբ հետապնդումը պետք է դադարեցվի։Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1696/84/16968444_0:0:1424:1067_1920x0_80_0_0_20a5b4fc97e78eb64bcbf161eef9f973.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եպիսկոպոս, քրեական գործ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եպիսկոպոս, քրեական գործ
Բաժանորդագրվել
Փաստաբանը նշեց, որ քրեական հետապնդման ժամկետներն արդեն սպառված են, ու դրա հիման վրա եպիսկոպոսների նկատմամբ հետապնդումը պետք է դադարեցվի։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամի պաշտպանական թիմը պատրաստվում է օրենքի շրջանակում բոլոր հնարավոր եղանակներով պայքարել։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Ավելի վաղ datalex.am հարթակից տեղեկացանք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամի դեմ գործով մեղադրական եզրակացությունը դատախազը հաստատել է։ Այն արդեն
ուղարկվել է դատարան։ Վարույթը հարուցվել էր դեռևս փետրվարին և կապված էր Արման Սարոյանի (նախկինում Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հետ:
«Մենք օրենքի սահմաններում բոլոր եղանակներով պաշտպանություն ենք իրականացնելու։ Սա ակնհայտ ապօրինի մեղադրանք է։ Պետությունն իր ողջ գործիքակազմով միջամտում է եկեղեցու ներքին կյանքին, որի իրավասությունը չունի ո՛չ օրենսդրությամբ, ո՛չ էլ Սահմանադրությամբ։ Ապավինում ենք դատարանի օրինական որոշմանը, որպեսզի այս ապօրինությունը ի վերջո հանգուցալուծվի, ու հօգուտ այն անձանց, ովքեր հանիրավի հետապնդվում են։ Որևէ իշխանության օրոք այսպիսի միջամտություն չի եղել, այն էլ ապօրինի քրեական հետապնդումներ հարուցելու եղանակով։ Սա բացառիկ և խիստ պարսավելի երևույթ է»,– նշեց Ֆանյանը։
Նա ընդգծեց, որ արդարացման դեպքում Քրեական դատավարության օրենսգրքում կա ռեաբիլիտացիայի ինստիտուտ, ու իրենք արդեն արդարացման հիմքեր ստեղծելուն ուղղված քայլեր արել են։ Շեշտեց` բոլոր առանցքային որոշումները բողոքարկված են ու դրանց մեծ մասով դրական արդյունքներ են արձանագրվել։
Ֆանյանի խոսքով` այդ դրական արդյունքները դատաքննության ընթացքում ուղղվելու են հոգևորականների արդարացմանը, իսկ ռեաբիլիտացիայի ինստիտուտն էլ իրավունքների վերականգնման հնարավորություն է տալու։
Փաստաբանը հիշեցրեց, որ քրեական հետապնդման ժամկետներն արդեն սպառված են, ու եպիսկոպոսների արդարացման հիմքերից մեկը հենց դա է. նրանց նկատմամբ հետապնդումը պետք է դադարեցվի։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից: