Էսկալացիան Մերձավոր Արևելքում․ գլխավորն այս ժամին

https://arm.sputniknews.ru/20260728/eskalacian-merdzavvor-arevelqum-glkhavvorn-ajs-zhamin-105144686.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Массированный удар по базам сепаратистов в Иракском Курдистане

Sputnik Արմենիա

Массированный удар по базам сепаратистов в Иракском Курдистане

2026-07-28T15:08+0400

true

PT0M39S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105140914_0:105:1001:855_1920x0_80_0_0_62bcb9d78eb7d089f8b8837dfb4e30f9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրաք, իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, հորդանան, անօդաչու թռչող սարք (աթս), видео

իրաք, իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, հորդանան, անօդաչու թռչող սարք (աթս), видео

Բաժանորդագրվել

Թեև ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին, մերձավորարևելյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։

Անցած գիշեր զանգվածային հարված է հասցվել Իրաքյան Քրդստանին, այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։

Նշվում է, որ «Շահեդ» տեսակի հարվածային կամիկաձե ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակումներ են իրականացվել Էրբիլում և Սուլեյմանիայում քրդական կազմավորումների դիրքերի և օբյեկտների (մասնավորապես՝ զենքի պահեստի) ուղղությամբ։

Մասնավորապես, Էրբիլի արվարձանում՝ զինված խմբավորումների շտաբների տեղակայման շրջանում, շուրջ մեկ տասնյակ պայթյուններ են որոտացել։

Հարվածների ֆոնին Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանի տարածքում գործարկվել է տագնապի համակարգը, հնչել է տագնապի ազդանշան։

Բացի այդ, Սուլեյմանիա նահանգում հարձակման է ենթարկվել Խուրմորի գազի հանքավայրը։

Մերձավորարևելյան թեմաների շուրջ մասնագիտացված Telegram-ալիքները հայտնել են, որ առավոտյան հարձակումներ են իրականացվել Սաուդյան Արաբիայի և Հորդանանի ուղղությամբ։

Մասնավորապես, հաղորդվում էր պայթյունների մասին Սաուդյան Արաբիայի Արևելյան շրջանում։ Նշվում էր, որ երկրի արևելյան հատվածում գտնվող նավթագազային օբյեկտների մոտակայքում հնչել է վեց պայթյուն, սակայն ազդարարման համակարգը չի ակտիվացվել։

Ինչ վերաբերում է Հորդանանին՝ այստեղ զանգվածային հարձակումներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։

Հարվածների հետևանքների մասին տեղեկատվություն դեռևս չի ստացվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգում և մայրաքաղաքային Ալ-Ռիադ շրջանում գտնվող նավթային օբյեկտները հարվածների էին ենթարկվել։ Մասնավորապես, հարձակում էր իրականացվել Աբքայքի նավթավերամշակման գործարանի վրա։

Leave a comment