Ուժեղացված ծառայություն Շենգավիթ վարչական շրջանում. հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք


Հանցավորության կանխարգելման, իրավախախտումների բացահայտման և հանրային անվտանգության ապահովման նպատակով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ հուլիսի 27-ին մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիները, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններով ստացված մի շարք հասցեներ։


 Միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ և սառը զենք։ Բաժին են տարվել հասարակական կարգը խախտող՝ ոչ սթափ վիճակում գտվող  քաղաքացիներ։


ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները կրում են պարբերական բնույթ և միտված են իրավախախտումների կանխարգելմանն ու վաղաժամ բացահայտմանը։

Դիտումների քանակ5

Leave a comment