Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը

Քաղաքականություն

28.07.2026 | 12:53

«Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի հայտարարությունները, որոնք կրկին առնչվել են  հայ-ադրբեջանական նախկին հակամարտության թեմային, իրականության աղավաղում են»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ  խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Զախարովայի՝ Ղարաբաղյան տարածաշրջանի և ՀԱՊԿ-ի հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ հարցին։

«Ղարաբաղի տարածաշրջանը միշտ ճանաչվել է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Հետևաբար, ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման հարցը Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում, որոնք 30 տարի օկուպացված են եղել Հայաստանի կողմից, անընդհատ օրակարգ բերելու և դա Հայաստանի կողմից Ղարաբաղյան տարածաշրջանի ճանաչման հետ կապելու փորձերը ոչ միայն հակասում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանի վերաբերյալ, այլև բացարձակապես անհիմն են»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նա ասել է, թե «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն միջազգային իրավունքի պահանջների, և այդպիսով նախկին հակամարտությունը լուծվել է»։

«Այս առումով, պետք է դադարեցվի ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող հարցերն Ադրբեջանի հետ կապված մեկնաբանելու պրակտիկան»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Զախարովան հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը ներգրավվածությունն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment