Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին որոշել է հեռանալ պաշտոնից իր նշանակումից 16 օր անց, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իտալացի լեգենդար ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջովանի Մալագոն արգելափակել է Անդրեա Պիրլոյի նշանակումն ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում: ԱՄԷ-ն ներկայացնող «Դուբայ Յունայթեդը» գլխավորող 47-ամյա Պիրլոն չէր գլխավորել Իտալիայի հավաքականը ռուսական Fonbet բուքմեյքերական ընկերության հետ համագործակցության պատճառով:

Պաոլո Մալդինին ցանկանում էր Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել իր նախկին թիմակցին: Պաշտոնից հեռանում է նաև նրա խորհրդական Լեոնարդոն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ից հետո Իտալիայի հավաքականը չի կարողացել նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր:

Leave a comment