Անօդաչու թռչող սարքը հարվածել է մերձմոսկովյան Չեխովի բազմաբնակարան շենքին. մարզպետ

https://arm.sputniknews.ru/20260728/anodachu-trchvogh-sarqy-harvatsel-e-merdzmvoskvovjan-chekhvovi-bazmabnakaran-shenqin-marzpet-105125493.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105125171_0:68:960:788_1920x0_80_0_0_41676dec4eb6705e6c10290fc6abbfc3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, մոսկվա, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բազմաբնակարան շենք

անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, մոսկվա, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բազմաբնակարան շենք

Բաժանորդագրվել

Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Չեխովում հարվածել է բազմաբնակարան շենքին։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

«Այս գիշեր և առավոտյան ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը մայրաքաղաքային տարածաշրջանի վրա։ Չեխովում անօդաչու թռչող սարքը հարվածել է Զեմսկայա փողոցի բազմաբնակարան շենքին»,– գրել է Վորոբյովը «Մաքս» հարթակի իր ալիքում։

Նա հստակեցրել է, որ տեղում աշխատում են բոլոր արտակարգ և օպերատիվ ծառայությունները։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։ Բացի այդ, ևս մեկ ԱԹՍ-ի անկման հետևանքով բաց տարածքում անվադողերի բռնկում է տեղի ունեցել։ Հրշեջ հաշվարկներն օպերատիվորեն մարել են հրդեհը։

Մարզպետը հավելել է, որ Վաուլովո գյուղում՝ «Դուբրավա» այգեգործական ընկերությունում (СНТ), հրդեհվել է մասնավոր տուն։ Հրդեհը մեկուսացվել է, պատահարի պահին տանը մարդիկ չեն եղել։

«Ռոմաշկինո» այգեգործական ընկերությունում էլ (Դուբնա գյուղ) անօդաչուի բեկորները վնասել են ամառանոցային տուն, այստեղ նույնպես տուժածներ չկան։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment