Քրեական ոստիկանությունը ձերբակալեց ապօրինի զենք պահող տղամարդուն

«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերել և պահում է ատրճանակ»,-հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

«Տեղեկությունն իրացվեց հուլիսի 25-ի երեկոյան։ Նորաշեն թաղամասում տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։

Նա հայտնեց, որ ատրճանակը մեքենայի բեռնախցում է։ 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայի բեռնախցում հայտնաբերվեց «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։

Հանգամանքները պարզվում են»։

Leave a comment