Հուլիսի 28-ին, 29-ին, 30-ին ջրանջատումներ են սպասվում․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «ՋՐԱՌ»

ընկերության կողմից «Մանթաշի» ջրամբարի ջրթող փականի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ս.թ.

հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Սարալանջ, Հառիճ,

Նահապետավան, Անուշավան, Գետափ, Սպանդարյան, Մեղրաշեն, Փանիկ, Հայկասար, Տուֆաշեն գյուղերի և

Արագածոտնի մարզի՝ Նորաշեն գյուղի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային

աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի

Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի Կոմիտաս, Սյունիք, Անկախության, Գր.Նարեկացի, Գ. Տաթևացի,

Վ.Մամիկոնյան, Դավիթ Բեկ և Քրիստափոր փողոցների բաժանորդների ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 28-ին ժամը 09:00- 20:00-ն կդադարեցվի Նորապատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment