Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը. Պեսկով

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վերաբերյալ արագ հանրաքվեի անհրաժեշտությունը, հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանում՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ արագ հանրաքվեի անհրաժեշտությունը», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Leave a comment