Մեկնարկել է Seaside Startup Summit Armenia 2026-ը


Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ում, անցկացվում է Seaside Startup Summit Armenia 2026-ը։ Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:


 


Այս տարի՝ COP17-ին ընդառաջ, Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ գագաթնաժողովն անցկացվում է SSS Goes to COP խորագրով՝ կենտրոնանալով կանաչ նորարարությունների, կայուն զարգացման և բնապահպանական լուծումների խթանման վրա։


 


Միջոցառման պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ վերջին տասնամյակում Seaside Startup Summit-ը դարձել է նորարարության, ձեռներեցության և երիտասարդների ներուժի բացահայտման կարևորագույն հարթակ՝ նշանակալի ներդրում ունենալով Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման գործում։


 


Գագաթնաժողովի մեկնարկին մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը:


 


Այս տարի Seaside Startup Summit-ը նշում է իր գործունեության 10-ամյակը և ներկայացվում է ընդլայնված ձևաչափով, բազմաբովանդակ ծրագրով՝ մեկ հարթակում համախմբելով հարյուրավոր ստարտափ թիմերի, միջազգային փորձագետների, ներդրողների, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։


 

Դիտումների քանակ6

Leave a comment