Հարվածների են ենթարկվել Սաուդյան Արաբիայում գտնվող նավթային օբյեկտները

https://arm.sputniknews.ru/20260727/harvatsneri-en-entarkvel-saudjan-arabiajum-gtnvvogh-navtajin-objektnery-105111774.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սաուդյան արաբիա, նավթ, գործարան, իրանի իսլամական հանրապետություն, իրաք

սաուդյան արաբիա, նավթ, գործարան, իրանի իսլամական հանրապետություն, իրաք

Բաժանորդագրվել

Տարածաշրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգում և մայրաքաղաք Էր Ռիադի շրջանում գտնվող նավթային օբյեկտները հարվածներ են ենթարկվել։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Իրանական «Tasnim» գործակալությունը գրում է, որ թիրախավորվել է մասնավորապես Աբկայկի նավթավերամշակման գործարանը։

«Աղբյուրները հայտնում են, որ Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Աբկայկի՝ նավթի վերամշակման աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկի հսկայական նավթային օբյեկտում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների հետևանքով», – ասված է «Tasnim»-ի հաղորդագրության մեջ:

Սաուդյան Արաբիայի իշխանություններն արդեն հաստատել են հարձակման փաստը և հայտնել, որ ԱԹՍ–ներն արձակվել են Իրաքի տարածքից:

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տուրկի ալ-Մալիքին հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ԱԹՍ-ներ, որոնք վերջին մի քանի ժամվա ընթացքում արձակվել են Արևելյան նահանգում և Էր Ռիադ շրջանում նավթային օբյեկտներին հարվածելու համար: Գեներալի խոսքով՝ այդ հարձակումներն իբր իրականացվում են Իրանի կողմից աջակցվող զինյալների կողմից:

Էր Ռիադում հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել Իրաքի դեմ:

Տարածաշրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, պատահարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները: Կոնկրետ հետևանքների և հնարավոր տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

Աբկայկը նավթի հանքավայր է, որտեղ գտնվում է հում նավթի հարստացման ամենամեծ գործարանը: Բացի այդ, այն Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերության (Aramco) նավթավերամշակման գլխավոր կենտրոնն է և երկրի տարածքում հայտնաբերված առաջին հանքավայրերից մեկը:

Leave a comment