The Economist պարբերականի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ լայնածավալ ցամաքային ռազմական գործողության իրականացումը շարունակում է մնալ քիչ հավանական սցենար։
Պարբերականի վերլուծության համաձայն՝ Վաշինգտոնի առջև ներկայումս երեք հիմնական տարբերակ կա՝ ընդլայնել հարվածները Իրանի կարևոր ենթակառուցվածքների դեմ, թիրախավորել երկրի միջուկային օբյեկտները կամ նախաձեռնել ցամաքային ռազմական գործողություն։
Միևնույն ժամանակ, The Economist-ը նշում է, որ վերջին տարբերակը կապված է զգալի ռիսկերի հետ։ Մասնավորապես, Իրանի Խարգ կղզու գրավումը կարող է ամերիկյան զորքերը դարձնել խոցելի, իսկ Իրանի միջուկային օբյեկտների դեմ ցամաքային գործողությունները կուղեկցվեն «էական» վտանգներով։