Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը), հայտնել է ՀՀ քննչական կոմիտեից:
2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են: