Դավիթ Խուդաթյանն այցելել է իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից նոր կառուցվող թունելի շինհրապարակ
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է իրանական Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից նոր կառուցվող թունելի շինհրապարակ, ինչպես նաև «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն։
Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
Նախարարը շրջայց է կատարել երկու տեղամասում էլ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։