Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի տարածքում տեղակայված քրդական ընդդիմադիր զինված խմբավորումների ռազմական օբյեկտներին և ճամբարներին։
Հաղորդվում է, որ հարվածների վայրերում շարունակում են աշխատել մասնագետները, որոնք գնահատում են հասցված վնասների և ենթակառուցվածքների ավերածությունների ծավալը, ինչպես նաև ճշտում հնարավոր զոհերի և տուժածների վերաբերյալ տեղեկությունները։