TRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա Ալավերդյան

https://arm.sputniknews.ru/20260727/trippn-ughghaki-sahmanapakum-e-hhi-shpumnern-irani-het-larisa-alaverdjan-105100911.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105093659_89:0:1512:1067_1920x0_80_0_0_631d6d4a866aecc145fd098abc3338cc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թրամփի ուղի (tripp), լարիսա ալավերդյան

հայաստան, թրամփի ուղի (tripp), լարիսա ալավերդյան

Բաժանորդագրվել

Իրավապաշտպանը պնդում է` ԱՄՆ-ն իր տասնամյակների ծրագիրն է ցանկանում իրականացնել՝ Ռուսաստանին դուրս մղելով տարածաշրջանից։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. TRIPP նախագիծն ուղղակի սահմանափակում է Հայաստանի Հանրապետության շփումներն Իրանի հետ և կտրում Ռուսաստանից։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց՝ ամերիկացի քաղաքագետ, սոցիոլոգ և պետական գործիչ Զբիգնև Բժեզինսկին դեռևս 30 տարի առաջ Հարավային Կովկասը համեմատել է Բալկանների հետ: Նա կարծում էր, որ ԱՄՆ-ն պետք է գերիշխի այս տարածաշրջանում՝ խնդիր դնելով Ռուսաստանին դուրս մղել այստեղից։ Ուստի ԱՄՆ-ն, ըստ Ալավերդյանի, իր տասնամյակների ծրագիրն է ցանկանում իրականացնել։

«Եթե մարդիկ կասկածում են, պարզապես թող քարտեզին նայեն»,- ասաց նա։

Քաղաքագետ Միհրան Շահզադեյանը հավելեց՝ քանի դեռ նախագծի իրավական կարգավորումները պարզ չեն, ապա դա լուրջ մտահոգություններ է առաջացնում Իրանի և Ռուսաստանի համար։

«Ալիևն ասում է «Զանգեզուրի միջանցք», ինչո՞ւ չի օգտագործում «Թրամփի ուղի» եզրույթը․ սա լուրջ հարված է Հայաստանի համար, Ադրբեջանը ստանալու է վերահսկողության շատ ուժեղ լծակներ»,- նշեց քաղաքագետը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Leave a comment