Երևանում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ավարտին են հասցրել քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության բանակցությունները։
«Հպարտ ենք հայտարարելու, որ մեր պետությունները ավարտել են «123» քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունները։ Երբ սա մտնի հունի մեջ, սա մի ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ ապագա ծրագրերի։
Սկզբնական մոտ 5 միլիարդ գումարի մասին ենք խոսում ներդրումների, հետագայում՝ երկրորդ փուլում` ևս 4 միլիարդ։ Սա երկուստեք փոխշահավետ իրավիճակ է և՛ Հայաստանի համար, և՛ իմ երկրի համար՝ էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության [տեսանկյունից]»,- մանրամասնեց Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է փոքր մոդուլյար ռեակտորներին՝ ընդգծելով ամերիկյան կողմի վստահությունը Հայաստանի նկատմամբ։
«Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ․ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Կրկնում եմ՝ սա այն դեպքն է, որ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր»,- ասաց Վենսը՝ ընդգծելով այս հարցում ՀՀ վարչապետի դերը։
Դիտումների քանակ8