ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով

Հասարակություն

27.07.2026 | 11:02

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է ներգաղթային վիզայի համար դիմելու հիմնական փուլերը՝ USCIS-ին դիմում ներկայացնելուց մինչև Վիզաների ազգային կենտրոնում գործի շարունակությունն ու դեսպանությունում հարցազրույցը։

«Մտածո՞ւմ եք դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար:

Ահա՛, թե որտեղից սկսել։

Քայլ 1․ Դիմու՛մ ներկայացրեք ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն։

ԱՄՆ քաղաքացին, օրինական մշտական բնակիչը կամ գործատուն նախ պետք է դիմում ներկայացնի ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն (USCIS): Հաստատվելուց հետո Ձեր գործն անցնում է հաջորդ փուլ: 🔗 uscis.gov

Քայլ 2․ Շարունակեք գործը Վիզաների ազգային կենտրոնում (NVC)։

USCIS-ի կողմից դիմումը հաստատվելուց հետո NVC-ն շարունակում է գործը: Ներկայացրե՜ք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կատարե՜ք վճարումները: Ձեր գործը պետք է փաստաթղթային առումով ամբողջական լինի նախքան հարցազրույցի նշանակումը։

Քայլ 3․ Հարցազրույց ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում։

NVC-ն կնշանակի հարցազրույցը Ձեր բնակության կամ քաղաքացիության երկրում գտնվող ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում: 🔗 travel.state.gov

Նկատի՛ ունեցեք, որ USCIS-ի կողմից Ձեր դիմումի հաստատումը վիզայի տրամադրում չի երաշխավորում։ Վիզայի համար որակավորված լինելը որոշվում է հյուպատոսի կողմից հարցազրույցի ընթացքում»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment