Հայաստանում առաջիկա շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը չի բարձրանա. Սուրենյան

Բաժանորդագրվել

Սուրենյանի խոսքով` հանրապետության առանձին հատվածներում կարճատև անձրև և ամպրոպ կանխատեսվում է միայն հուլիսի 20–ին, օգոստոսի 1–ին և 2–ին։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանում առաջիկա շաբաթվա ընթացքում ջերմաստիճանի բարձրացում տեղի չի ունենա։ Այս մասին հայտնում է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով` հուլիսի 27–ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում հուլիսի 26–ի համեմատ կնվազի 2ից 4 աստիճանով։

«Ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հիմնականում կտատանվի 35-ից 37 աստիճանի սահմաններում։Ուշ երեկոյան ժամերին հանրապետության առանձին հատվածներում կարճատև անձրև և ամպրոպ կանխատեսվում է միայն հուլիսի 20–ին, օգոստոսի 1–ին և 2–ին»,–հայտնում է Սուրենյանը։

Նա հիշեցրել է, որ առաջիկա 5 օրերին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում և Երևանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է ու հորդորել է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Leave a comment