«Միջնորդները կատարում են իրենց աշխատանքը, և դա նրանց պատասխանատվության մի մասն է. բայց մեզ համար, քանի որ մեր երկիրը ռմբակոծությունների և հարձակումների տակ է, հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Իրանի պաշտպանության վրա», – ավստրիական ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Բաղային նշել է, որ Իրանի պաշտպանությունը երկրի դիվանագետների և զինված ուժերի համատեղ նպատակն է։
«Հետևաբար, մենք չենք վախենում բանակցություններից։ Բայց բանակցություններից՝ բառի բուն իմաստով, այլ ոչ թե պահանջներ թելադրելու կամ պարտադրելու նպատակով բանակցություններից», – հավելել է նա։