Հայտարարվել է հրթիռային տագնապ, ՌԴ օդանավակայաններում սահմանափակվել են թռիչքները

Սվերդլովսկի մարզում հայտարարվել է հրթիռային տագնապ, հայտարարել է մարզի նահանգապետ Դենիս Պասլերը։

«Մարզում հայտարարվել է հրթիռային տագնապ», – գրել է Պասլերը իր ալիքում՝ Max հարթակում։

Նա նշել է, որ պատասխանատու գործակալություններն ու գերատեսչությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները։

Իժևսկի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա):

«Իժևսկի օդանավակայան։ Ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել», – ասվում է հայտարարության մեջ։ Պերմի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հաղորդում է Ռոսավիացիան։

«Պերմի օդանավակայան (Բոլշոյե Սավինո)։ Ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել», – ասվում է հայտարարության մեջ։Եկատերինբուրգի օդանավակայանում (Կոլցովո) մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ, հայտարարել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա):

«Եկատերինբուրգի օդանավակայան (Կոլցովո): Մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ: Սահմանափակումները անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ:

Leave a comment