Հայաստանի Մ18 հավաքականները ավարտել են ելույթները Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններում

Բաժանորդագրվել

Այդ հաղթանակի շնորհիվ Հայաստանի Մ18 հավաքականը մրցաշարն ավարտել է 5-րդ հորիզոնականում։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության 5-6-րդ տեղերի համար խաղում 106:96 հաշվով հաղթել է Մոլդովայի ընտրանուն։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Էնթոնի Սարգսյանն էր, որը գրանցեց արդյունավետության 32 գործակից (EFF)։

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի Մ18 հավաքականը մրցաշարն ավարտել է 5-րդ հորիզոնականում։

Հայաստանի Մ18 կանանց հավաքականն էլ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության 5-7-րդ տեղերի դասակարգման խաղում 78:67 հաշվով զիջել է Ալբանիայի հավաքականին և ավարտել ելույթներն առաջնությունում։

Leave a comment