https://arm.sputniknews.ru/20260726/erusaghemi-hajvoc-patriarqutjuny-hiastapvats-e-ceghaspanutjan-harcy-qnesetic-hanelu-hamar-105081934.html
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հիասթափված է ցեղասպանության հարցը Քնեսեթից հանելու համար
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հիասթափված է ցեղասպանության հարցը Քնեսեթից հանելու համար
Sputnik Արմենիա
Պատրիարքությունը կոչ է անում Իսրայելին` պաշտոնապես ճանչնալու Հայոց ցեղասպանությունը և միանալ այն 32 պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի… 26.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-26T22:02+0400
2026-07-26T22:02+0400
2026-07-26T22:06+0400
երուսաղեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92802387_0:103:1024:679_1920x0_80_0_0_7a1df5e66b0910bb2335c47433513bd3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը խորը հիասթափություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկված բանաձևը Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) քվեարկությունից հանելու առնչությամբ: Այդ մասին այսօր Պատրիարքությունը հայտարարություն է տարածել։Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը Բաքվից ստացված զանգից հետո նահանջել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից։ Ավելի վաղ Իսրայելը հետաձգել էր Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը։ Նշվում էր, թե Իսրայելի կառավարությունը նման որոշում է ընդունել՝ հաշվի առնելով, այսպես ասած, դիվանագիտական զգայուն պահը. տարածաշրջանում լարվածությունն աճել է Իրանի հետ հրադադարի ռեժիմի խախտումից հետո։«Այս երևույթը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ Ալիևի վարչակարգը, ըստ երևույթին, ի վիճակի է ազդելու թե՛ իսրայելացի պաշտոնյաների քաղաքական հաշվարկների և թե՛ այն հարցերի վրա, որ Քնեսեթը պատրաստ է քննարկելու։ Քնեսեթի օրենսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են, որ պետք է մնան Իսրայելի ինքնիշխան պատասխանատվության ներքո»,–ասված է հայտարարության մեջ։Պատրիարքությունից նաև նշել են՝ խիստ մտահոգիչ է, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120 000 բնիկ քրիստոնյա հայերի բռնի տեղահանման համար պատասխանատու Ադրբեջանի վարչակարգը կարող է հետաձգել կամ որոշել, թեինչը կարող է դրվել Քնեսեթի քննարկմանը: Նրանք կոչ են անում Իսրայելին` պաշտոնապես ճանչնալու Հայոց ցեղասպանությոնը և միանալու այն 32 պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։«Հայոց ցեղասպանությունն անփոփոխ պատմական փաստ է։ Նրա մասին ճշմարտությունը կախված չէ քաղաքական հանգամանքներից և մնում է ամուր հաստատված պատմական փաստաթղթերի շնորհիվ։ Ուստի, մենք կրկին դիմում ենք Իսրայել պետությանը՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ միանալով երեսուներկու այլ երկրների, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Մենք ողջունում ենք Իսրայելի բարոյական տեսանկյունից արդարացի ճանաչումը՝ որպես պատմական փաստի ևս մեկ հաստատում»,- ընդգծել են Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից: Նրանք նաև կոչ են արել Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դադարեցնել պատմական փաստերը կոծկելուն ուղղված իր ակտիվ քաղաքականությունն ու նախաձեռնությունները: «Մենք այս կոչով դիմում ենք այն համոզմունքով, որ ցանկացած երկու ժողովրդի միջև ցանկացած ամուր հաշտեցում կարող է խաղաղության հիմք դառնալ միայն այն դեպքում, եթե այդ խաղաղությունը հիմնվի պատմական ճշմարտության վրա»,- ասված է հակտարարության մեջ։Պատրիարքությունը եզրափակել է իր հայտարարությունը՝ հիշեցնելով՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունից հետո Սուրբ հողում ապաստան հայցող անթիվ վերապրածների և որբերի, հայտարարում է իր պատասխանատվությունը տուժածների հիշատակը վառ պահելու և նրանց ժառանգությունն ապագա սերունդներին փոխանցելու հարցում։
երուսաղեմ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92802387_113:0:1024:683_1920x0_80_0_0_eddde23465c8c7bef7b95ef4143702d6.jpg.webp
երուսաղեմ
Պատրիարքությունը կոչ է անում Իսրայելին` պաշտոնապես ճանչնալու Հայոց ցեղասպանությունը և միանալ այն 32 պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։
«Այս երևույթը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ Ալիևի վարչակարգը, ըստ երևույթին, ի վիճակի է ազդելու թե՛ իսրայելացի պաշտոնյաների քաղաքական հաշվարկների և թե՛ այն հարցերի վրա, որ Քնեսեթը պատրաստ է քննարկելու։ Քնեսեթի օրենսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են, որ պետք է մնան Իսրայելի ինքնիշխան պատասխանատվության ներքո»,–ասված է հայտարարության մեջ։
Պատրիարքությունից նաև նշել են՝ խիստ մտահոգիչ է, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120 000 բնիկ քրիստոնյա հայերի բռնի տեղահանման համար պատասխանատու Ադրբեջանի վարչակարգը կարող է հետաձգել կամ որոշել, թեինչը կարող է դրվել Քնեսեթի քննարկմանը:
Նրանք կոչ են անում Իսրայելին` պաշտոնապես ճանչնալու Հայոց ցեղասպանությոնը և միանալու այն 32 պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։
«Հայոց ցեղասպանությունն անփոփոխ պատմական փաստ է։ Նրա մասին ճշմարտությունը կախված չէ քաղաքական հանգամանքներից և մնում է ամուր հաստատված պատմական փաստաթղթերի շնորհիվ։ Ուստի, մենք կրկին դիմում ենք Իսրայել պետությանը՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ միանալով երեսուներկու այլ երկրների, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Մենք ողջունում ենք Իսրայելի բարոյական տեսանկյունից արդարացի ճանաչումը՝ որպես պատմական փաստի ևս մեկ հաստատում»,- ընդգծել են Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից:
Նրանք նաև կոչ են արել Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դադարեցնել պատմական փաստերը կոծկելուն ուղղված իր ակտիվ քաղաքականությունն ու նախաձեռնությունները:
«Մենք այս կոչով դիմում ենք այն համոզմունքով, որ ցանկացած երկու ժողովրդի միջև ցանկացած ամուր հաշտեցում կարող է խաղաղության հիմք դառնալ միայն այն դեպքում, եթե այդ խաղաղությունը հիմնվի պատմական ճշմարտության վրա»,- ասված է հակտարարության մեջ։
Պատրիարքությունը եզրափակել է իր հայտարարությունը՝ հիշեցնելով՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունից հետո Սուրբ հողում ապաստան հայցող անթիվ վերապրածների և որբերի, հայտարարում է իր պատասխանատվությունը տուժածների հիշատակը վառ պահելու և նրանց ժառանգությունն ապագա սերունդներին փոխանցելու հարցում։