https://arm.sputniknews.ru/20260726/rd-navatvormi-vra-azdelu-pvordzeri-dem-petq-e-pajqarel-inchpes-tsvovahenutjan-dem-putin-105077957.html
ՌԴ նավատորմի վրա ազդելու փորձերի դեմ պետք է պայքարել, ինչպես ծովահենության դեմ․ Պուտին
ՌԴ նավատորմի վրա ազդելու փորձերի դեմ պետք է պայքարել, ինչպես ծովահենության դեմ․ Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ռազմածովային նավատորմը կկարողանա արդյունավետորեն պաշտպանել ռուսական առևտրային նավատորմը։ 26.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-26T19:00+0400
2026-07-26T19:00+0400
2026-07-26T19:03+0400
վլադիմիր պուտին
տեսանյութեր
ռուսաստան
նավատորմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105077575_0:0:1281:720_1920x0_80_0_0_7fd2ba5469121584e6b671770901921c.jpg.webp
Ռուսաստանի առևտրային նավատորմի վրա ազդելու փորձերի դեմ անհրաժեշտ է պայքարել վճռականորեն՝ ինչպես ծովահենության դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպումներ է անցկացնում։ Տեսակապի միջոցով նա լսել է նավատորմերի հրամանատարների զեկույցները։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական տրամադրված ուժերը փորձում են ազդել ռուսական նավատորմի, այդ թվում՝ առևտրային նավատորմի վրա։ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմը կկարողանա արդյունավետորեն պաշտպանել ռուսական առևտրային նավատորմը։«Մենք հասկանում ենք միմյանց, և ես հույս ունեմ ձեր արդյունավետ աշխատանքի վրա այս ուղղությամբ՝ մեր նավատորմի պաշտպանությունն ապահովելու հարցում»,– ասել է Պուտինը։Ռուսաստանի ռազմածովային նավատորմն այսօր նշում է իր կազմավորման 330-ամյակը։
2026
Լուրեր
am_HY
Путин: “С попытками недоброжелателей воздействовать на наш флот, в том числе коммерческий, нужно бороться аккуратно, но решительно”
Sputnik Արմենիա
Путин: “С попытками недоброжелателей воздействовать на наш флот, в том числе коммерческий, нужно бороться аккуратно, но решительно”
2026-07-26T19:00+0400
true
PT0M44S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105077575_134:0:1094:720_1920x0_80_0_0_76bbb103da31d3764a66425a49b3f1b7.jpg.webp
վլադիմիր պուտին, տեսանյութեր, ռուսաստան, նավատորմ, видео
վլադիմիր պուտին, տեսանյութեր, ռուսաստան, նավատորմ, видео
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ռազմածովային նավատորմը կկարողանա արդյունավետորեն պաշտպանել ռուսական առևտրային նավատորմը։
Ռուսաստանի առևտրային նավատորմի վրա ազդելու փորձերի դեմ անհրաժեշտ է պայքարել վճռականորեն՝ ինչպես ծովահենության դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպումներ է անցկացնում։ Տեսակապի միջոցով նա լսել է նավատորմերի հրամանատարների զեկույցները։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական տրամադրված ուժերը փորձում են ազդել ռուսական նավատորմի, այդ թվում՝ առևտրային նավատորմի վրա։
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման դեպքերում անհրաժեշտ է գործել զգուշորեն, միջազգային ծովային իրավունքի շրջանակում, սակայն վճռականորեն՝ այնպես, ինչպես պետք է պայքարել ծովահենության և ծովահենների դեմ»,– ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմը կկարողանա արդյունավետորեն պաշտպանել ռուսական առևտրային նավատորմը։
«Մենք հասկանում ենք միմյանց, և ես հույս ունեմ ձեր արդյունավետ աշխատանքի վրա այս ուղղությամբ՝ մեր նավատորմի պաշտպանությունն ապահովելու հարցում»,– ասել է Պուտինը։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմն այսօր նշում է իր կազմավորման 330-ամյակը։