Երևանի բնակարաններից մեկի լոգասենյակում 32–ամյա տղամադու դի է հայտնաբերվել

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը։ Այս մասին գրում է shamshyan.com կայքը։

Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տևական ժամանակ է դռան և հեռախոսազանգերի չի պատասխանում։

Փրկարարները, բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմինը՝ կախված վիճակում։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 32-ամյա Դավիթ Ա.-ն է։

Leave a comment