Իրանն ու Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության հարցը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թեհրանում տեղի են ունեցել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ մի քանի բանակցությունների փուլեր։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Ուրբաթ և շաբաթ օրերին Թեհրանում տեղի են ունեցել Իրանի և Օմանի միջև փոխարտգործնախարարի մակարդակով մի քանի բանակցությունների փուլեր։ Այդ բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու ընդհանուր սկզբունքների և գործնական մեխանիզմների վերաբերյալ՝ հարգելով երկու երկրների ինքնիշխան իրավունքները», – նրա խոսքերը մեջբերել է «Tasnim» լրատվական գործակալությունը։ Բաղային ընդգծել է, որ տեխնիկական խորհրդակցությունները կշարունակվեն։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը Միացյալ Նահանգները վերսկսել է լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ։