Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հրաձգության հավաքականը աշխարհի չեմպիոններ ունի

Բաժանորդագրվել

Շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20–26–ն անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է ընդհանուր 9 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Ֆեդերացիան Հայաստանի հավաքականի հաջողությունները համարել է պատմական, քանի որ մեր հավաքականը պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոններ ունի։

Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 12 մարզիկներից։

Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչման են արժանացել Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։

Թիմային պայքարում Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում դարձել է աշխարհի չեմպիոն։

Ֆեդերացիայից նշում են, որ երիտասարդների աշխարհի առաջնությունում իր բացառիկ արդյունքով առանձնացավ Աիդա Ազատյանը, որը դարձել է աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։

Հայաստանի ներկայացուցիչները թիմային մեդալներ են նվաճել նաև մյուս մրցաձևերում։ Արծաթե մեդալի է արժանացել տղամարդկանց թիմը՝ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով՝ խառը վազք մրցաձևում զբաղեցնելով 2–րդ հորիզոնականը։

Բրոնզե մեդալների շարքում առանձնացել է Հայկ Մինասյանի անհատական նվաճումը։ Բացի այդ, հայկական թիմը ևս երկու բրոնզե մեդալ է գրանցել 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերի թիմային պայքարում՝ կրկին Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով։

Հայ մարզիկներն Ադրբեջանում են

Leave a comment