Արաղչին խոսել է Կալասի հետ և կոչ արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավի հարվածին

https://arm.sputniknews.ru/20260726/araghchin-khvosel-e-kalasi-het-ev-kvoch-arel-ardzaganqel-kaspic-tsvovum-iranakan-navi-harvatsin–105064772.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_f535623c601602035b45fa61da048587.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ուկրաինա, նավ, կայա կալաս

աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ուկրաինա, նավ, կայա կալաս

Բաժանորդագրվել

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իրանական նավին հարվածելու համար: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ: Նա Եվրամիությանը և ՄԱԿ-ին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական առևտրային նավի հարվածին:

«IRNA»-ի փոխանցմամբ՝ Արաղչին պահանջել է պատասխանատվության ենթարկել հարձակման մեղավորներին և հարվածին աջակցողներին։

Իրանցի նախարարը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրամիությունը և միջազգային հանրությունը պետք է վճռական արձագանք տան այդ հարձակմանը: Կողմերը քննարկել են նաև Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը:

Նրանք մատնանշել են տարածաշրջանում լարվածության նվազեցման համար դիվանագիտական նախաձեռնությունների անհրաժեշտությունը։

Հուլիսի 25-ին Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իրանական նավին հարվածելու համար։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքի նոտա է հանձնել նաև Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:

Իր հերթին Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կասպից ծովում գտնվող նավերին, որոնք, նրա խոսքով, ներգրավված են եղել Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական բեռների փոխադրման մեջ:

Leave a comment