Սրացում Իրանի և ԱՄՆ-ի միջև. կարևորն այս ժամին

https://arm.sputniknews.ru/20260726/sracum-irani-ev-amn-i-mijev-karevvorn-ajs-zhamin-105062720.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Центральное командование США опубликовало видео морской блокады Ирана

Sputnik Արմենիա

Центральное командование США опубликовало видео морской блокады Ирана

2026-07-26T10:20+0400

true

PT0M41S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105061206_471:0:1911:1080_1920x0_80_0_0_d08939968ae09d8ff89b4001471bba53.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հորմուզի նեղուց

տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը շարունակվում է։

Իրանի դեմ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը շարունակում է մնալ ուժի մեջ, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։

«Իրանի դեմ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը շարունակում է լիարժեք ուժի մեջ մնալ։ Հուլիսի 25-ի դրությամբ, ամերիկյան կողմը 12 առևտրային նավ է առգրավել և շարքից հանել ևս երկուսը», – ասվում է CENTCOM-ի X սոցիալական մեդիա հարթակում տեղադրված հայտարարության մեջ։

Մասնավորապես, հուլիսի 24-ին, CENTCOM-ը Օմանի ծոցում կալանել է Մոզամբիկի դրոշի ներքո նավարկող «Lavine» նավը, այն բանից հետո, երբ «անձնակազմը բազմիցս փորձել է խախտել շրջափակումը և անտեսել է նախազգուշացումները»։

CENTCOM-ում ընդգծել են, թե ԱՄՆ ուժերը բարձր զգոնության և մարտական ​​պատրաստության մեջ։ Միևնույն ժամանակ, «The New York Times»-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը սրելու ծրագրերը՝ Մերձավոր Արևելքում «Patriot» հրթիռների և այլ հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված զինամթերքի սպառման վտանգի պատճառով։

Իրանի պետական ​​IRIB հեռարձակողը հայտնում է, երկրի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրանական առևտրային նավի վրա հարվածի հետ։

Իր հերթին, Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հրադադարի ավարտից ի վեր ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 ամերիկացի զինվոր։ Վերջին երկու շաբաթների ընթացքում հարվածներ են հասցվել նաև ԱՄՆ տասնյակ կարևոր ռազմական ենթակառուցվածքների, այդ թվում՝ կործանիչների և ռազմական պահեստների։

ԻՀՊԿ-ն սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային, եթե այն աջակցի ԱՄՆ ռազմական գործողությանը։

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ գեներալ Հոսեյն Մոհեբին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Պարսից ծոցի երկրները և ԱՄՆ-ին ռազմական աջակցություն ցուցաբերող ցանկացած այլ պետություն Իրանի կողմից կհամարվեն օրինական ռազմական թիրախներ։ Նրա խոսքով՝ Թեհրանը առանձին գործողությունների սցենարներ է պատրաստել իրադարձությունների ցանկացած հնարավոր զարգացման համար։

Leave a comment