Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է


Վաղը՝ հուլիսի 26-ին, ժամը 18:00 լրանում է բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլի /թափուր տեղերի համար/  հայտագրման վերջնաժամկետը։ Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։


 


«Հայտագրել կարելի է մինչև 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է։


 


Դիմումների շարժին հետևելով կարելի է գնահատել շանսերը և փոխել մասնագիտությունների տեղերը։ 


 


Հայտում փոփոխություններ կարելի է անել մինչև հայտագրման ավարտը, որից հետո համակարգը փակվելու է։ 


 


Արդյունքների հրապարակումը՝ հուլիսի 30-ին»,-հայտնել է Գրիգորյանը։

Դիտումների քանակ4

Leave a comment