Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին: Այդ մասին հայտարարել է վարաչպետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի հետ հանդիպման ժամանակ։
Փաշինյանը ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը նաև հայտարարարել է՝ շատ մոտ է այն կետը, որ խաղաղությունը համարվի անշրջելի:
Հիշեցնենք՝ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը։ ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։
—00—ՍՊ