րիտանական ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել է, որ Օմանի ծոցում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Էլ Ֆուջեյրա քաղաքի մերձակայքում, տեղի է ունեցել միջադեպ՝ նավթային տանկերի և ռազմական ուժերի մասնակցությամբ։
Առայժմ չեն հրապարակվել միջադեպի բնույթի, դրա հանգամանքների, ինչպես նաև նավի հնարավոր վնասների վերաբերյալ մանրամասներ։
UKMTO-ն շարունակում է հետևել իրավիճակին, սակայն այս պահին լրացուցիչ պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվում։