Իրանի հայ համայնքը Գագիկ Ծառուկյանի կողքին է․ Իվետա Տոնոյան

Իրանի հայ համայնքի հոգևոր, մշակութային, լրատվական և հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել Գագիկ Ծառուկյանին ուղղված աջակցության և զորակցության հայտարարություններով։

 

Նրանք ընդգծում են, որ Իրանի քաղաքացի հանդիսացող 2 խարդախ գործարարների շուրջ ստեղծված իրավիճակը չպետք է ստվերի հայ-իրանական դարավոր բարեկամությունը, փոխադարձ վստահությունն ու երկու ժողովուրդների միջև ձևավորված առանձնահատուկ հարաբերությունները։

 

Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների համոզմամբ՝ անհատների գործողությունները չեն կարող վտանգի տակ դնել այն ամուր կապերը, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են Հայաստանի և Իրանի միջև՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային ու մարդկային մակարդակներում:

Leave a comment