Աշոտյանը կրկին ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է, և հերթական անգամ նա ստիպված է այն անցկացնել ճաղերի հետևում։

Փորձությունների մեջ է երևում մարդու իսկական հարգը, և տարիներ տևող հալածանքների միջից մենք տեսնում ենք արժանապատիվ, բարի, հայրենասեր, նրբանկատ, սուր հումորով, զորեղ ինտելեկտով մարդու, որն իր բաժին խաչը տանում է անտրտունջ ու հաստատակամ։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։ Հոգու ամրությու՛ն քաղբանտարկյալների ընտանիքներին»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment