Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսը» պաշտոնապես հայտարարել է լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի հեռանալու մասին։
Ամերիկացի հարձակվողը հաստատել է, որ կարիերան շարունակելու է «Ֆիլադելֆիա Սիկսերսի» կազմում։ Ջեյմսն ամերիկյան ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն դոլար աշխատավարձով, գրում է ESPN-ը։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության լավագույն ռմբարկուն 2018 թվականից էր խաղում «Լեյքերսում»։ Նախորդ մրցաշրջանում ամերիկացին անցկացրել է 59 հանդիպում, միջին արդյունավետությունը կազմել է 21 միավոր, 5,9 ռեբաունդ ու 7,2 ասիստ։
Լեբրոն Ջեյմսն NBA-ում նորամուտը նշել է 2003 թվականի հոկտեմբերին։ Նախկինում նա խաղացել է նաև «Մայամի Հիթում» ու «Քլիվլենդ Կավալիերսում»։ Ջեյմսը NBA-ի քառակի չեմպիոն է ու 4 անգամ ճանաչվել է լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP)։