Մտադիր չեմ շտապել Իրանի հետ գործարքի հարցում՝ ԱՄՆ ընտրությունների պատճառով. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ մտադիր չէ շտապել Իրանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրության պատճառով, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին:


«Չնայած բոլորը խոսում են ընտրությունների մասին, ես չեմ շտապում։ Մենք պետք է դա ճիշտ անենք։ Ընտրությունների հետ ամեն ինչ ինքնըստինքյան կլուծվի»,- ասել է նա՝ Իրանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագիրը որակելով որպես «մեծ գործարք»։


Թրամփը նաև հայտարարել է, որ դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ հարվածների մասշտաբի մեծացման վերաբերյալ։ Այնուամենայնիվ, նախագահը զգուշացրել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ավելի հզոր հարվածների։


Ավելի վաղ «Wall Street Journal»-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի առաջնորդը հիասթափված է Իսլամական Հանրապետության հետ երկարատև հակամարտությունից, և նրա որոշ խորհրդականներ վախենում են, որ Իրանի հետ պատերազմը, որն արդեն հանգեցրել է գների բարձրացման, վարկանիշի անկման և ավելի քան 10 ամերիկացի զինվորականի մահվան, «կլանում է Թրամփի նախագահության ժամկետը» և խաթարում հանրապետականների առանց այդ էլ մռայլ հեռանկարները Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունում։

Leave a comment