Բահրեյնը և Քուվեյթը հուլիսին գաղտնի ավիահարվածներ են հասցրել Իրանին․ WSJ

Բահրեյնը և Քուվեյթը հուլիսի սկզբին գաղտնի ավիահարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Թերթը նշել է, որ սա այս երկրների կողմից Իրանի դեմ ուղղված առաջին հարվածն է: Աղբյուրները հայտնում են, որ Բահրեյնի և Քուվեյթի ռազմաօդային ուժերը թիրախավորել են, ի թիվս այլ բաների, իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային պահեստները: Աղբյուրների համաձայն, Միացյալ Արաբական Էմիրությունները հետախուզության տվյալներ են տրամադրել այս հարվածի համար:

Բահրեյնի և Քուվեյթի կողմից հարվածներ հասցնելու որոշումը «արտացոլում է արաբական երկրների դժվարին վիճակը երկարատև պատերազմի պայմաններում»:

Պատերազմի սկզբից ի վեր Իրանը բազմիցս հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում թիրախներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաներ: ԱՄԷ-ն նույնպես նախկինում հարվածներ հասցրել Իրանին։

Բահրեյնի և Քուվեյթի կառավարությունները չեն պատասխանել WSJ-ի հարցումներին։

Leave a comment