Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել

Հասարակություն

25.07.2026 | 11:06

Քրեական ոստիկանությունը սպանության փորձի գործով հայտնաբերել և ձերբակալել է ևս երեք անձի։ Նրանցից երկուսը ձերբակալվել են Դիլիջանում, իսկ երրորդը՝ ավելի ուշ կալանավորվել։ Խոսքը հուլիսի 18-ին Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին է, որի առթիվ նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ-ի հաղրդագրությունը՝ ստրև․

Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել  Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։ Նույն օրը  հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմին:

Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է

Leave a comment